31523 դիտում
09:22 30-11-2021
Ավտովթար Ապարանում. «Գնթունիկ»-ի հարևանությամբ բախվել են MAN-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր. երթևեկությունը 2 ժամից ավելի խցանվել էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 72-րդ կմ հատվածում բախվել են Ապարան քաղաքի բնակիչներ, 38-ամյա Աշոտ Բարսեղյանի վարած MAN մակնիշի և 26-ամյա Տիգրան Միրզոյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Ապարանի բնակիչ, 23-ամյա Տարոն Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վթարթի հետևանքով երթևեկությունը նշված հատվածում մասամբ խցանվել էր և ճանապարհային ոստիկաններին մոտ 2 ժամ պահանջվեց մինչև երթևեկությունը կարգավորվեց, քանի որ բեռնատարները եղել էին բարձված և միջի ապրանքը պետք է դատարկվեր ու սպասում էին նաև մինչև կժամանեին ապահովագրական ընկերությունների նեկայացուցիչները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+