58585 դիտում
10:06 17-02-2023
Արտակարգ իրավիճակ Ապարան խոշորացված համայնքում, ղեկավար «Գնթունիկ»-ցի Կարենի համար վարչական շրջանը սկսվում և ավարտվում է «Գնթունիկ»-ով․ հե՛րն էլ անիծած, թե սառած ճամփեքով մարդիկ ոնց կանցնեն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վերջին օրերին հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով մարզային մի շարք ճանապարհներ պատվել են ձնով, ու պատկան մարմինների փնթի աշխատանքի արդյունքում ձնածածկ ճանապարհներին այնուհետև գոյացել է մերկասառույց։
Կան համայնքների ղեկավարներ, ովքեր հոգ տանելով քաղաքացիների մասին, ժամանակին կատարել են ձնամաքրման, ճանապարհները մերկասառույցից մաքրելու աշխատանքներ։
Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Գնթունիկ»-ի Կարեն, երևի թե՝ չի տիրապետում իր վարչական տարածքի քարտեզին։ Վերջին օրերին տեղացած ձյունը մեծ դժվարություններ է ստեղծել Ապարան խոշորացված համայնքի բնակիչների համար, քանի որ մեծն քաղաքապետը մեծ-մեծ խոստումներ տալուց բացի, այլ բան չի կարողանում անել։
Գուցե՝ նրա համար Ապարանը սկսվում է «Գնթունիկ»-ով և վերջանում «Գնթունիկ»-ով, քանի որ Ապարան խոշորացված համայնքում ճանապարհները մերկասառույցից մաքրելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվել միայն իրեն պատկանող «Գնթունիկ» մարկետի դիմաց։
Մինչդեռ նրա ղեկավարած վարչական շրջանի բազմաթիվ փողոցներ բարձիթողի են մատնված։ Պատճառը՝ ճանապարհը ձյունից ու մերկասառույցից չմաքրելն է։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
Նմանատիպ նյութեր
8578 դիտում
16:04 28-03-2021
Շշմելու պատմություն է. Կարենի եղբայրը գտնում է մոր երազին եկած ծառն ու հենց այդ ծառի տակ թաղված Կարենի դին