1539 դիտում
10:25 02-12-2021
Վճռաբեկ դատարանում դեռևս չստեղծված պալատի նախագահի նշանակման շուրջ «գզվռտոց» է սկսվել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, արդեն օրենքի նախագիծ է ներկայացվել Ազգային Ժողով, որպեսզի Վճռաբեկ դատարանում առանձին վարչական պալատ ստեղծվի: Ու մինչ ԱԺ-ն այս մասով որոշում կկայացնի, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանում դեռեւս չստեղծված պալատի նախագահի նշանակման շուրջ «գզվռտոց» է սկսվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պալատի նախագահի իշխանության թեկնածուն Վճռաբեկի դատավոր Հովսեփ Բեդեւյանն է, սակայն նախագահ է ցանկանում դառնալ նաեւ Ռուզան Հակոբյանը: Հայտնի է, որ այս տարի Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Հովսեփ Բեդեւյանի, Հրաչ Այվազյանի եւ Լիանա Հակոբյանի թեկնածությունները:
Այդ ժամանակահատվածը, սակայն, համընկավ արտահերթ ընտրությունների քարոզարշավի, ապա՝ ընտրությունների հետ, եւ խորհրդարանը, այսպես ասած, ժամանակ չուներ այս հարցը քննարկելու: Արդյունքում հարցն արդեն ընգրկված էր ութերորդ գումարման խորհրդարանի նախագծերի թվում, որից հետո Վճռաբեկի դատավոր ընտրվեց իշխանության «սրտի դատավոր» Հովսեփ Բեդեւյանը, եւ հիմա էլ ամեն ինչ անում են՝ նրան նշանակեն Վճռաբեկ դատարանի նոր ստեղծվելիք վարչական պալատի նախագահ: Ի դեպ, նա ընկալելի թեկնածու է կարծես խորհրդարանում, քանի որ միայն իշխող ուժի պատգամավորների ձայներով չէր, որ ընտրվեց»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4623 դիտում
09:15 15-09-2022
ՔՊ-ում իրական գզվռտոց է սկսվել․ «Ժողովուրդ»
6460 դիտում
10:28 20-06-2020
Եթե Ծառուկյանը մնա ազատության մեջ, դեռևս չստեղծված կոալիցիան կփլուզվի․ «Ժամանակ»
11554 դիտում
10:48 23-08-2018
Ռոբերտ Քոչարյանի հարցով վճռաբեկ դատարանում ակտիվ քննարկումներ են սկսվել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3208 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»