1931 դիտում
15:26 06-12-2021
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը նշել է Մոսկվայի ճակատամարտի 80-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Առնո Բաբաջանյանի, Միքայել Թարիվերդիևի և Հայրենական Մեծ պատերազմի տարիների մեղեդիներով Երևանի «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում (ՄՄԳԿ) տեղի ունեցավ տոնական համերգ նվիրված Մոսկվայի ճակատամարտի 80-ամյակին։
Բեմում էին Երիտասարդական օպերային ծրագրի մենակատարները՝ ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանի գլխավորությամբ և «Only girls» խմբի (գեղարվեստական ղեկավար Նաիրա Գյուրջինյան) մեներգչուհի Լիլիթ Խաչատուրյանը։
Բացառիկ ելույթով ներկայացավ նաև ռուս դաշտնակահար Ալեքսանդր Յակովլևը։ Դաշնակահարը վետերանների համար կատարեց ռուս դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Համերգին ներկա էին Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, որոնցից մեկը՝ Հենրիկ Խառատյանը այդ օրը նշում էր իր ծննդյան 95-ամյակը։ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը շնորհավորեց սիրելի վետերանին և հատուկ նվեր փոխանցեց։ Նույն օրը 50-ից ավելի վետերաններ Մոսկվայի կառավարության անունից պարենային փաթեթներ ստացան ։
«Խոնարհվում ենք Հայրենական պատերազմի մասնակից բոլոր վետերանների առջև, ովքեր ոչ միայն հաղթանակել են այդ դժվարին պաատերազմում, այլև մեր օրերում իրենց ներկայությամբ դաստիարակում են երիտասարդներին և սերունդներին փոխանցում պատերազմի մասին իրական ճշմարտությունը՝ թույլ չտալով խեղաթյուրել պատմությունը», - նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը:
Միջոցառմանը ներկա էին պետական այրեր և ռուսական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնն ամեն տարի կազմակերպում է տոնական միջոցառումներ՝ նվիրված հերոսական ճակատամարտին։ Համերգը կազմակերպվել էր Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական միջազգային կապերի դեպարտամենտի և Հայրենակիցների մոսկովյան տան աջակցությամբ։
Հիշեցնենք, որ Մոսկվայի պաշտպանության համար մղվող մարտերը (1941-1942) Հայրենական Մեծ պատերազմի պատմության առանցքային և բեկումնային մարտերից մեկն է։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
1496 դիտում
20:16 08-05-2021
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոնում է Մեծ Հայրենական Հաղթանակի 76-ամյակը
2163 դիտում
23:42 03-09-2021
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ նշվում է Մոսկվայի ծննդյան 874-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1541 դիտում
15:56 02-02-2021
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը սկսում է ռուսերենի անվճար դասընթացները Երևանում և ՀՀ մարզերում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
877 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
772 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
682 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան