211652_close_icon
views-count1961 դիտում article-date 23:59 06-12-2021

Տաշքենդում կանցկացվի ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը

Դեկտեմբերի 7 – 17 –ը Տաշքենդում կանցկացվի ծանրամարտի աշխարհի հերթական  առաջնությունը: Հայաստանի հավաքականը մրցավայր  կմեկնի այսօր:

Մեր երկրի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն  Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը , Դավիթ Հովհաննիսյանը ( երկուսն էլ ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը, Արսեն Մարտիրոսյանը ( երկուսն էլ ՝ 102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանն ու Գոռ Մինասյանը ( երկուսն էլ ՝ +109 կգ) և  մեր միակ մարզուհի   Տաթև Հակոբյանը  (81 կգ):

Նմանատիպ նյութեր