211652_close_icon

N զորամիավորման մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումներն անցկացրել են գումարտակային մարտավարական զորավարժություն

views-count4816 դիտում article-date 22:17 08-12-2021
Ստորաբաժանումների համատեղ գործողությունները և տարբեր իրավիճակներում մարտի վարման հմտությունները զարգացնելու նպատակով դեկտեմբերի 6-ից 8-ը N զորամիավորման մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, տանկային ստորաբաժանումների աջակցությամբ անձնակազմը կասեցրել է պայմանական հակառակորդի առաջխաղացումը, մարտական կրակով ոչնչացրել կարևորագույն օբյեկտներն ու կրակակետերը, բարենպաստ պայմաններ ստեղծել հակահարձակման համար։

Ըստ աղբյուրի՝ հրամանատարությունը բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված անձնակազմի գործողություններն ու ստորաբաժանումներին առաջադրված մարտական խնդիրների կատարման հմտությունները։

Նմանատիպ նյութեր