2167 դիտում
09:25 09-12-2021
ԱՄՆ հիասթափված է Ստոկհոլմում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման չեղարկումից․ «Ամերիկայի ձայն»
Foreign Policy ամսագիրն ու Ամերիկա-Վրաստան տնտեսական համագործակցության հիմնադրամը համատեղ կազմակերպել էին «Մեծ տերությունները՝ Հարավային Կովկասում» վերնագրով քննարկումը պետքարտուղարության և վերլուծաբանների մասնակցությամբ։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Հարավային Կովկասի երկրների անկախությանն ավելի մեծ աջակից չկա, քան Միացյալ Նահանգներն է, ասել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկա Օլսոնը Foreign Policy ամսագրի կազմակերպած քննարկմանը Հարավային Կովկասի շուրջ: Օլսոնը շեշտում է՝ ԱՄՆ շարունակում է ամբողջապես աջակցել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը՝ առանց արտաքին ուժերի միջամտության:
Նորանշանակ փոխպետքարտուղարի տեղակալը նոյեմբերի սկզբերին այցելել էր Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան:
«Այն ինչ հստակ ընդգծեցի բոլոր երեք մայրաքաղաքներում այցիս ընթացքում՝ այն դերն է, որ ԱՄՆ ցանկանում է հրապարակավ ստանձնել՝ որպես ազնիվ միջնորդ այս երկների միջև երկխոսություն ծավալելու համար»,- ասել է պետքարտուղարության պաշտոնյան
Էրիկա Օլսոնը կարևորում է Բաքվի ու Երևանի միջև ուղիղ երկխոսությունը: Նա որպես առաջընթաց և կարևոր մեկնարկային կետ է դիտարկում Նյու Յորքում և Փարիզում տեղի ունեցած կողմերի միջև հանդիպումները:
«Մենք, սակայն, հիասթափված ենք, որ անցյալ շաբաթ Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում կողմերի արտգործնախարարների նախատեսված հանդիպումը չկայացավ»,- ասել է նա:
Օլսոնը հույս հայտնեց, որ ամերիկյան ակտիվ ներգրավվածությունը ինչպես Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում, այնպես էլ երկկողմանի հարաբերություններում կօգնի առաջ շարժվել՝ աջակցելով հակամարտող կողմերին և ընդհանուր տարածաշրջանին՝ լուծումներ գտնելու հարցում:
Քննարկման մեկ այլ բանախոս, վերլուծաբան Թոմաս դե Վաալի կարծիքով այսօր Հարավային Կովկասում խոշոր տերություններից որևէ մեկը, ներառյալ Ռուսաստանը չունեն գերիշխող ազդեցություն: Տեղական զարգացումներն ու դինամիկան չափազանց կարևոր են, շեշտում է վերլուծաբանը՝ մատնանշելով անցած տարվա պատերազմը, որը փոխեց, ըստ վերլուծաբանի, տարածաշրջանի աշխարհաքաղաքական ողջ դիմագիծը:
«Ոչ մի արտաքին ուժ, ներառյալ Ռուսաստանը, չկարողացավ ազդել այդ հակամարտության վրա: Նկատի ունեմ, որ այն հիմնականում Հայաստանի և Ադրբեջանի հակամարտություն է»,- նշում է դե Վաալը:
Վերլուծաբանի կարծիքով տարիներ ի վեր Բաքուն և Երևանը շատ հնարավորություններ ունեին՝ հասնելու խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ բազմակողմանի ձևաչափի ներքո, որը կարող էր ապահովել ավելի շատ միջազգային ներգրավվածություն, ներառյալ Միացյալ Նահանգների և Եվրոպայի կողմից:
«Հայաստանն ու Ադրբեջանը, ներքին տարբեր պատճառներից ելնելով, չկարողացան օգտվել այդ հնարավորությունից, և այդ իսկ պատճառով հակամարտության կարգավորումն այս պահին հիմնականում հանձնվել է Ռուսաստանին»,- կարծիք է հայտնում դե Վաալը:
Դրա հետ մեկտեղ դե Վաալը շեշտում է՝ ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ, և երկարաժամկետում անհրաժեշտություն կլինի կրկին վերադառնալ բազմակողմ դիվանագիտությանը:
Վերլուծաբան Ջոն Հերբսթի կարծիքով էլ Թուրքիայի բաց ռազմական աջակցությունը Ադրբեջանին անցած տարվա պատերազմի ժամանակ որոշակի մարտահրավեր էր Մոսկվային: Վերջինս, սակայն, որոշակիորեն վերականգնեց իր դիրքերը՝ հասնելով զինադադարի հաստատամանն ու իր խաղաղապահ ուժերի տեղակայմանը ԼՂ-ում: ԱՄՆ-ն երբեք ցույց չի տվել նման հետաքրքրություն՝ ներգրավվելու այս մակարդակում, շեշտում է Հերբսթը:
Նա կարևորում է տարածաշրջանմում տնտեսակլան կապերի խորացումը: Տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը շահավետ է հարավկովկասյան բոլոր երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի համար:
«Պատերազմի արդյունքում արձանագրված փոփոխությունները և Մոսկվայի կողմից պարտադրված խաղաղությունը, ինչը, ի դեպ, վատ չէ կարող են հնարավորություն ստեղծել՝ հասնելու իրական տարածաշրջանային համագործակցությանը»,- ասում է Հերբսթը:
Այս համատեքստում, խոսելով Հայաստանի մասին, Ջոն Հերբսթը, սակայն, վստահ չէ, թե արդյոք Հայաստանը կցանկանա ներգրավվել տնտեսական այս համագործակցության գործընթացում, որն, ըստ վերլուծաբանի, բխում է Երևանի շահերից:
«Հայերի համար որպես խթանիչ ուժ կարող է հանդիսանալ սահմանների վերաբացումն ու հարաբերությունների բարելավումը Թուրքիայի հետ»,- գտնում է նա:
Որպես հիմնական խոչընդոտ Հայաստանի ներգրավվածության՝ Ջոն Հերբսթը դիտարկում է Հայաստանի ներքաղաքական դժվար կացությունն ու Մոսկվայի ցանկությունը՝ տապալելու նման զարգացումները: Այս առումով անհրաժեշտ են լուրջ ֆինանսական և դիվանագիտական ջանքեր՝ Հայաստանին համուզելու ու Ռուսաստանի խափանման փորձերը չեզոքացնելու համար, գտնում է նա:

Նմանատիպ նյութեր
2831 դիտում
11:28 04-12-2021
Ստոկհոլմում ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել. ԱԳՆ խոսնակ
994 դիտում
09:37 09-07-2022
Բլինքենը հանդիպել է արևմտյան երկրների գործընկերների հետ G20 նախարարների հանդիպման շրջանակում․ «Ամերիկայի ձայն»
3421 դիտում
09:29 18-01-2016
Brent նավթի գինն իջել է 28 դոլարից իրանական պատժամիջոցների չեղարկումից հետո
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3232 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը