994 դիտում
09:37 09-07-2022
Բլինքենը հանդիպել է արևմտյան երկրների գործընկերների հետ G20 նախարարների հանդիպման շրջանակում․ «Ամերիկայի ձայն»
Ռուսական ներխուժումն Ուկրաինա գլխավոր թեման է Ինդոնեզիայի Բալի քաղաքում G20 երկրների արտգործնախարարների հետ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի քննարկումների ընթացքում: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
G20-ի նախարարների առաջին հանդիպումից առաջ Բլինքենը հանդիպել է տրանսատլանտյան իր գոործընկերների՝ Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննայի, Գերմանիայի ԱԳ ղեկավար Աննալենա Բուրբոքի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի փոխնախարար Թիմ Բարոուի հետ:
Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ուրբաթ ասաց, որ հանդիպումներին քննարկվել են Ուկրաինային հավելյալ հումանիտար և անվտանգության օգնության տրամադրման համատեղ ջանքերը, ինչպես նաև պարենային անվտանգության գլոբալ խնդիրների լուծման ուղիները, որոնք բխում են Ուկրաինայի գյուղմթերքի հարցում Ռուսաստանի կանխամտածված գործողություններից:
Շաբաթ օրը Բլինքենը երկկողմ հանդիպում կունենա Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։
Դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Բլինքենը նախատեսում է երկու երկարատև քննարկում ունենալ Վան Յիի հետ, որոնցից առաջինը, հավանաբար, կկենտրոնանա երկկողմ հարաբերությունների, իսկ երկրորդը՝ տարածաշրջանային և միջազգային հարցերի վրա:
Իսկ այդ ընթացքում G20-ի արտգործնախարարները Ինդոնեզիայի Բալի քաղաքում կայացած հանդիպումից հետո հրաժարվել են ավանդական խմբակային լուսանկար անելուց: Դրա մասին հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը։
Ըստ տեղեկության՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և մի շարք արևմտյան երկրների նախարարներ փորձել են խուսափել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ լուսանկարից։
Պետքարտուղարությունն ավելի վաղ հայտնել է, որ Բլինքենը մտադիր չէ Բալիում հանդիպել ռուս արտգործնախարարի հետ։
Ինդոնեզիայի արտգործնախարար Ռետնո Մարսուդին ասել է, որ հուլիսի 7-ին Մեծ Յոթնյակի (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Կանադա, Ճապոնիա) և ԵՄ ԱԳ նախարարները հրաժարվել են մասնակցել պատվավոր ընթրիքին՝ Լավրովի ներկայության պատճառով։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Լավրովը «չի նկատել բացակաների բացակայությունը»։
Նոյեմբերի 15-ից 16-ը այնտեղ կանցկացվի նաև G20-ի գագաթնաժողովը, որին հրավիրված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին։
Հունիսի 29-ին Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարեց, որ Ինդոնեզիայի իշխանությունները բացառել են Վլադիմիր Պուտինի անձնական ներկայությունը գագաթնաժողովին։ «Ինչ վերաբերում է նախագահ Պուտինի մասնակցությունը G20-ում, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն կտրականապես բացառել է, որ [Ռուսաստանի նախագահը] կմասնակցի», - ասել է Դրագին: Միաժամանակ նա չի բացառել Պուտինի ելույթը տեսակապով։
Ավելի ուշ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Պուտինն ընդունել է Ինդոնեզիայի հրավերը՝ մասնակցելու G20-ի գագաթնաժողովին, սակայն ձեւաչափը դեռ ճշտվում է։
Ապրիլին մի շարք արևմտյան երկրների ֆինանսների նախարարներ և կենտրոնական բանկերի ղեկավարներ դուրս եկան Վաշինգտոնում G20-ի նիստից՝ Ռուսաստանի ներկայացուցիչների ելույթի ժամանակ: ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Կանադայի, ինչպես նաև Ուկրաինայի պատվիրակությունների անդամները լքել են դահլիճը՝ ի նշան բողոքի Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման դեմ։ Հանդիպմանը մասնակցածներից շատերը հեռակա կարգով անջատել են տեսախցիկները։

Նմանատիպ նյութեր
2164 դիտում
09:25 09-12-2021
ԱՄՆ հիասթափված է Ստոկհոլմում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման չեղարկումից․ «Ամերիկայի ձայն»
1804 դիտում
09:13 15-07-2021
Բլինքենը հորդորել է Փաշինյանին շարունակել ժողովրդավարական բարեփոխումները․ «Ամերիկայի ձայն»
2510 դիտում
09:42 04-12-2021
Մինչ Բլինքեն-Պուտին հանդիպումը Բլինքենը նախազգուշացնում է Կրեմլին․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը