211652_close_icon
views-count2565 դիտում article-date 22:11 09-12-2021

Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման զոհերի թիվը հասել Է 43-ի

Ինդոնեզիայի Ճավա կղզում Սեմերու հրաբի ժայթքման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 43-ի՛ Դեկտեմբերի 9-ին այդ մասին հաղորդել Է Antara գործակալությունը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Որոնողական-փրկարարական խմբի օպերատիվ ամփոփագրի համաձայն՝ ժամը 12:00-ի (Երեւանի ժամանակով 09:00-ի) դրությամբ՝ Սեմերու հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվածների թիվն ավելացել Է չորսով. Զոհվածների ընդանուր թիվը 43 Է»,- մեջբերում Է գործակալությունը փրկարարական գերատեսչության ներկայացուցչի հայտարարությունը:

Գործակալության տվյալներով՝ հրաբխի ժայթքման հետեւանքով տուժել Է 104 մարդ: Ըստ որում իշխանությունները հարկադիր փախստականների ժամանակավոր տեղավորման կետերի թիվն ավելացրել են մինչեւ 121:

Ներկայումս արտակարգ ծառայությունները շարունակում են որոնողական-փրկարարական գործողությունը:

Ավելի վաղ Ինդոնեզիայի Արեւելյան Ճավայի նահանգում տեղի Է ունեցել Սեմերու հրաբխի ժայթքում: Դեկտեմբերի 8-ին արտակարգ ծառայությունները հայտնել են 39 զոհվածների մասին: Սեմերուն Ճավա կղզու ամենաբարձր գագաթն Է: Ինդոնեզիայի տարածքում կա գրեթե 130 ակտիվ հրաբուխ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր