211652_close_icon
views-count1251 դիտում article-date 14:32 01-10-2014

Ճապոնիայում հրաբխի ժայթքման զոհերի թիվը հասել է 48-ի

Ճապոնացի փրկարարները ևս 12 դիակ են հայտնաբերել Օնտակե հրաբխի շրջանում: Դրանով իսկ հրաբխի ժայթքման զոհերի թիվը հասել է 48-ի: Այս մասին հայտնում է Japan Today-ը: Օնտակեի շրջանում փրկարարական գործողությունները վերսկսվել են հոկտեմբերի 1-ի առավոտյան: Մինչ այդ դրանք դադարեցվել էին հրաբխի ժայթքման կրկնման վտանգի, ինչպես նաև օդում թունավոր գազերի կուտակման պատճառով: Օնտակե հրաբուխը ժայթքել է սեպտեմբերի 27-ին: Դա վերջին 90 տարում Ճապոնիայում գրանցված հրաբխի ամենաուժգին ժայթքումն է: Ժայթքման ժամանակ հրաբխի լանջերին գտնվել է ավելի քան 320 մարդ:

Նմանատիպ նյութեր