1230 դիտում
10:00 10-12-2021
Հակակոռուպցիոն դատարանի դատավորներին հավելումներ կտրվեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի դատավորներին կտրամադրվեն հավելումներ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս մասին որոշման նախագիծը ՀՀ արդարադատության նախարարությունն է հանրային քննարկման դրել։ Տեղեկացնենք, որ հավելումները կտրամադրվեն՝ գործունեության ոլորտով պայմանավորված ռիսկայնությունից ելնելով. սա՝ պաշտոնապես: Ի դեպ, հավելումներ կստանան նաեւ Վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորներ եւ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի առանձին դատավորներ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հավելումները Հակակոռուպցիոն դատարանում կազմելու են դատավորի պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսը, իսկ Վերաքննիչ դատարանների նշված դատավորների պարագայում՝ պաշտոնային դրույքաչափի 60%-ը: Ավելին, Բարձրագույն դատական խորհրդի կողմից ներկայացվել է առաջարկություն, ըստ որի՝ նախատեսվում է Վճռաբեկ դատարանի դատավորներին վճարել հավելումներ՝ պաշտոնային դրույքաչափի 50%-ի չափով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4008 դիտում
20:57 01-03-2017
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նորանշանակ դատավորներին
2679 դիտում
20:16 29-01-2019
Հայտնաբերվել են կեղծված կենսաբանական ակտիվ հավելումներ. «Yong Gang». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3091 դիտում
19:56 07-02-2019
«Yong Gang» կեղծված կենսաբանական ակտիվ հավելումներ հայտնաբերվել են նաև այլ ընկերությունում
Այս բաժնից
2479 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2362 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»