1235 դիտում
16:31 10-12-2021
Ընտանիքների վերամիավորում, քաղաքացիների համատեղ ընդունելություններ․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Խաբարովսկի միջազգային կոնֆերանսին ներկայացրել է Ռուսաստանի գործընկերոջ հետ աշխատանքի արդյունքները
Ռուսաստանի Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հրավերով՝ ողջույնի խոսքով եմ հանդես եկել Խաբարովսկում գիտագործնական միջազգային կոնֆերասին։
Ընդգծել եմ մարդու իրավունքների ազգային հաստատությունների բացառիկ բնույթը, քանի որ այդ կառույցները ոչ միայն սահմանադրական անկախ ինստիտուտներ են, այլ նաև իրականացնում են սահմանադրական իրավունքների պաշտպանություն։
Բարձր եմ գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ համագործակցությունը ՌԴ մարդու իրավունքների դաշնային հանձակատարի հետ։
Մենք միասին ենք նախաձեռնել Օմբուդսմանների եվրասիական դաշինքի ստեղծումը, տեղի են ունեցել մի շարք հանդիպում-քննարկումներ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարի հետ՝ նպատակ ունենալով ապահովել երկու երկրներում մարդկանց սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանությունը։
Որպես միջազգային լավագույն փորձի օրինակ՝ նշել եմ, որ Ռուսաստանի Մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի հետ բարձր մակարդակի հարաբերությունների շնորհիվ Մոսկվայում իրականացված ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների համատեղ ընդունելությունը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի ու Ռուսաստանի հայերի միության նախագահի մասնակցությամբ: Այս նախաձեռնությունն ուղղված է եղել ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը:
Ներկայացրել եմ COVID-19 համավարակի ընթացքում ՌԴ գործընկերոջ հետ համատեղ աշխատանքի արդյունքները, երբ փակ սահմանների, թռիչքների բացակայության պայմաններում հնարավոր է դարձել միավորել հայ ընտանիքներ, երեխաներին վերադարձնել ծնողներին, աջակցել առողջական բարդ խնդիրների համար բուժման մեկնելու հարցում, արձանագրել հաջողված ու բացառիկ այլ դեպքեր, որոնց իրականացման հարցում իրենց կարևոր դերն են ունեցել նաև Բաշկիրիայում և Սվերդլովսկում Մարդու իրավունքների հանձնակատարները։
Առհասարակ, բարձր մակարդակի հարաբերություններ են նաև ՌԴ ռեգիոնալ օմբուդսմենների հետ:
Մանրամասն անդրադարձել եմ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փորձին խոշտանգումների կանխարգելման, կանանց իրավունքների, ընտրական իրավունքների պաշտպանության և այլն։
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
901 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»