211652_close_icon
views-count87201 դիտում article-date 15:26 13-12-2021

Արտակարգ դեպք Սևանի գաղութում. ներնետված փաթեթները գաղութի ծառայողների օպերատիվության արդյունքում չհասավ հասցեատերերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  վերջին 3 օրերի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության  «Սևան»  քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտանաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր, այդ թվում՝ բջջային հեռախոսներ, ականջակալներ, լիցքավորիչներ,  մոտ 40 գ կանեփանման զանգվածներ (B8 դեղահաբեր) և այլ կասկածելի իրեր ու զանգվածներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենը գաղութի ծառայողները հայտնաբերել են դեկտեմբերի 10 –ին և  13-ին՝ աչալուրջ ծառայության շնորհիվ, քանի որ տեղի են ունեցել ներնետումներ ու եթե գաղութի աշխատակիցները ուշադիր չլինեին, ներնետված փաթեթները գտնելու էին հասցեատերերին:

Փաստի առթիվ «Սևան»  քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր