211652_close_icon
views-count26800 դիտում article-date 17:23 15-10-2022

Արտակարգ դեպք Սևանի գաղութի մոտ․ բանջարեղենով բարձված Ford Transit-ում հրդեհ է բռնկվել․ մինչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, այդ թվում՝ Սևանի ոստիկանապետի եղբայրը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեբերի 15-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 50 կմ հատվածում, Սևանի գաղութի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Գերասիմ Եսայանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Մինչ օպերատիվորեն կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 հաշվարկով հրշեջ-փրկարարները, քաղաքացիները, որոնց մեջ է եղել նաև ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի եղբայրը՝ Դավիթ Ջանիկյանը, պայքարել են կրակի տարածման դեմ, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ford Transit-ը բարձված է եղել բանջարեղենով և այրվել է դիմային հատվածը։ Ավտոմեքենան էլ դարձել  է ոչ շահագործելի։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր