211652_close_icon
views-count20925 դիտում article-date 21:11 13-12-2021

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 41-ամյա վարորդը Opel-ով վթարի է ենթարկվել, անվահեծաններից մեկը կոտրվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։00- ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 41-ամյա Արամ Գ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Սայադյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց և ընկել ճանապարհի աջակողմյան հատվածում առկա փոսը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 69-ամյա Լ. Ե-ն մարմնական վասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր