31780 դիտում
09:36 15-02-2022
Խոշոր ավտովթար՝ Երևանում. Իսակովի պողոտայում BMW-ն բախվել է «Toyota» սերվիսի գովազդային վահանակին, անվահեծաններից մեկը կոտրվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 31-ամյա Աշիկ Վաղարշակյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ «Toyota» սերվիսի դիմաց, բախվել է գովազդային վահանակին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Արմեն Մուրադյանն ու կրտսեր պարեկ Արթուր Հակոբյանը։
Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով BMW-ի անվահեծանը կոտրվել է, և վնասվել է գովազդային վահանակը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսնկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+