2781 դիտում
10:55 14-12-2021
Հերթական «այլախոհը» բոլշևիկյան միջավայրից․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այն բանից հետո, երբ քաղաքապետարանը նախորդ օրը հայտարարեց ավտոբուսների հերթական խմբաքանակի՝ 63 նոր մեքենայի շահագործման մասին, իշխանությունը, հավանաբար, լրջորեն մտահոգվեց, որ Հայկ Մարությանի վարկանիշը կարող է «անընդունելի չափերով» բարձրանալ, եւ իր խիստ դժգոհությունը հայտնեց քաղաքապետից: «Պարզվում է», որ ՔՊ-ի միջոցով իր պաշտոնը զբաղեցրած Մարությանը մի տարի առաջ է շեղվել «միակ ճիշտ ուղուց», կասկածելի կապեր ունի Արթուր Ալեքսանյանի եւ Սեյրան Օհանյանի հետ, եւ ընդհանրապես՝ շուտով ՔՊ-ն (այսինքն՝ Փաշինյանը) կորոշի, թե ինչպես վարվել այդ անշնորհակալ պաշտոնյայի հետ: Հետաքրքիր «զուգադիպությամբ» հաջորդ իսկ օրն ավտոբուսների վարորդները գործադուլ արեցին՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձը:
Քաղաքական առումով ինձ համար Մարությանը նույնպիսի բոցավառ «բոլշեւիկ» է, որպիսիք են Փաշինյանի շրջապատի մեծ մասի ներկայացուցիչները: Նրան է, մասնավորապես, պատկանում հասարակությանը «սեւերի եւ սպիտակների» բաժանելու «հեղինակային իրավունքը»: Նրա կերպարն ինձ մի քիչ հիշեցնում է 1930-ականների սկզբի Լենինգրադի ղեկավար Սերգեյ Կիրովին, որը մյուս ստալինյան ղեկավարներից ոչնչով չէր առանձնանում (օրինակ, «տրոյկայի» անդամ էր): Բայց իր անձնական շարմի եւ հռետորական արվեստի շնորհիվ նա Լենինգրադի բնակիչների շրջանում որոշակի ժողովրդականություն էր վայելում, ինչն, իհարկե, առաջացնում էր Ստալինի խանդը: Ի վերջո, Կիրովին սպանեցին, եւ այդ սպանությունն առիթ դարձավ զանգվածային բռնաճնշումների:
Բարեբախտաբար, մենք ապրում ենք ավելի հումանիստական դարաշրջանում, եւ արդի հայաստանյան բոլշեւիկների զենքը կոմպրոմատն է: Սպասելի է, որ շուտով տեղեկություններ կհայտնվեն, որ քաղաքը սարսափելի վատ վիճակում է (իրականում դա այդպես չէ. քաղաքապետարանի աշխատանքը կարելի է գնահատել «3-»-ի): Բացառված չէ նաեւ, որ Սիլվա Համբարձումյանը հայտարարի, որ Մարությանին կաշառք է տվել:
Բայց քաղաքականությունը՝ մի կողմ: Որպես մարդ, որն օգտվում է Երեւանի քաղաքային տրանսպորտից, ինձ համար, ճիշտ ասած միեւնույն է, Մարությանը ՔՊ-ից է, Դաշնակցությունից է, թե վերակազմյալ հնչակներից: Ինձ պետք է, որ ես տրանսպորտում կանգնեմ ողջ բոյով եւ ոչ թե «շախմատի ձիու» տեսքով: Ինձ պետք է, որ կանգնելիս՝ շնչելու տեղ ունենամ, իսկ իջնելիս՝ ստիպված չլինեմ «վարորդի ուղղությամբ ճանապարհ հարթել»՝ ուղեվարձը վճարելու համար, այլ ինչ-որ մի տեղից գնեմ մեկ միասնական «մշտական»՝ տրանսպորտի բոլոր ձեւերի (նաեւ մետրոյի) համար ու այլեւս ուղեվարձի մասին չմտածեմ: Ես երազում եմ, որ քառորդ դար ընդմիջումից հետո Երեւանը կարողանա, վերջապես, շահագործման հանձնել մետրոյի նոր կայարանը Աջափնյակում:
Եթե այդ ամենը տեղի ունենա, ինչպես նաեւ լուծվեն երեւանցիներին հուզող այլ, կարեւորագույն հարցերը, ես կհասկանամ մայրաքաղաքի այն բնակիչներին, ովքեր քաղաքային իշխանության ղեկավարի ընտրություններին կքվեարկեն Հայկ Մարությանի օգտին՝ անկախ նրանից, թե որ կուսակցության ցուցակով նա կառաջադրվի: Արդեն առիթ եմ ունեցել ասելու՝ համայնքային եւ համապետական ընտրություններում տրամաբանությունը տարբեր է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1507 դիտում
11:22 04-02-2021
«Իմ քայլը» բոլշևիկյան է, պատրաստ է կատարել «շեֆի» ցանկացած քմահաճույք․ «Առավոտ»
15012 դիտում
23:31 12-03-2017
Այլախոհը, «փսիխոպաթը», նախագահը, հալածյալը, ապստամբն ու դավադրաբար սպանվածը
7000 դիտում
10:07 01-11-2019
Դադարել գործել բոլշևիկյան «ամեն մի խոհարարուհի կարող է պետություն կառավարել» թեզով. «Անկեղծ ասած». .ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»