26581 դիտում
18:13 15-12-2021
Ավտովթար՝ Երևանում. բախվել են Volkswagen-ն ու Opel-ը, կա վիրավոր. օպերատիվ են գործել բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխով փողոցի խաչմերւկում բախվել են Երևանի բնակիչ՝ 23-ամյա Վահագն Շ-ի վարած Opel մակնիշի և Ապարանի բնակիչ՝ 30-ամյա Տիգրան Հ-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տիգրան Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Նիկո Ավետիսյանի, պարեկներ Արմեն Մարտիևոսյանի ու Գևորգ Մարդոյանի գլխավորությամբ։
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Շ. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15058 դիտում
12:06 29-01-2025
Գողության դեպք՝ Երևանում․ Նուբարաշենում սեփական տան 3-րդ հարկից գողացել են 2 մլն 730 հազար դրամ գումար և ոսկյա զարդեր