211652_close_icon
views-count2220 դիտում article-date 22:30 17-12-2021

Մենք կպայքարենք և ամեն ինչ կանենք՝ հաջողության հասնելու համար. Խորեն Բայրամյան

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մեկնաբանել է Ազգերի Լիգայի վիճակահանության արդյունքները:

«Մեծ անհամբերությամբ կսպասեմ այս խմբի հանդիպումներին: Շատ հետաքրքիր հավաքականներ են և մեզ համար մեծ մարտահրավեր է լինելու նրանց դեմ խաղալը: Սա նաև կօգնի մեզ հասկանալ՝ ինչի ենք ընդունակ այսպիսի բարձր մակարդակի խաղերում: 3 հավաքականներում էլ կան շատ ուժեղ ֆուտբոլիստներ, բայց մենք կպայքարենք և ամեն ինչ կանենք՝ հաջողության հասնելու համար»,-  Բայրամյանի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:           
Դեկտեմբերի 16-ին շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ Ազգերի լիգայի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց B լիգայի առաջին խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Իռլանդիայի, Շոտլանդիայի, Ուկրաինայի հավաքականները:

Նմանատիպ նյութեր