4330 դիտում
09:49 18-12-2021
Չնայած նոր զիջումների մասին տեղեկություններին, գործարարներն ակտիվացնում են աջակցությունը․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր Հայաստանն ապրում է իր պատմության ամենածանր փուլերից մեկը: Հայաստանի մեծ քանակությամբ նոր բնակավայրեր են դարձել սահմանամերձ: Դրան զուգահեռ՝ անընդհատ խոսվում է հնարավոր նոր զիջումների, այլընտրանքային ճանապարհների կառուցման մասին: Սակայն, չնայած այս ամենին, սահմանին ապրող մարդիկ ամուր կառչած են իրենց հող ու ջրին:
«Փաստ» թերթի տեղեկություններով, սահմանամերձ գյուղերում ծնված և ներկայումս արտերկրում ապրող մի շարք գործարարներ առավել ակտիվացրել են իրենց աջակցությունն այդ բնակավայրերին: Մասնավորաբար, օրերս Տավուշի Ոսկեպար գյուղից սերված, Ռուսաստանում բնակվող գործարար Յուրա Աղբալյանը հերթական օգնությունն է ուղարկել հայրենի Ոսկեպարի, ինչպես նաև հարակից այլ գյուղերի բնակիչներին: Ոսկեպարի բնակիչները մեր թղթակցի հետ զրույցում նշում էին, որ մեծապես շնորհակալ են Աղբալյանին, սակայն զարմացած չեն, քանի որ նա աջակցություն տրամադրում է միշտ ու պարբերաբար:
Մեզ տեղեկացրեցին, որ Աղբալյանը շոշափելի ֆինանսական օգնություն է տրամադրում գյուղում ծնվող յուրաքանչյուր երեխայի համար, պարբերաբար բարեգործական տարբեր ծրագրեր է իրականացնում, իսկ մի քանի տարի առաջ էլ 58 միլիոն դրամ է տրամադրել Ոսկեպար գյուղի առանձնատները գազատարին միացնելու համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2404 դիտում
18:54 09-11-2020
Ուկրաինայի հայերը ակտիվացնում են աջակցությունը Հայաստանին
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը