211652_close_icon
views-count4203 դիտում article-date 18:33 18-12-2021

Կառավարությունը նախատեսում է 200 մլն դոլար ծախսել երկաթուղու 45 կմ հատվածը վերականգնելու համար

Հայաստանի կառավարությունը նախատեսում է վերականգնել Երասխ- Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու 45 կմ հատվածը` ծախսելով մոտ 200 միլիոն դոլար: Ինչպես տեղեկացրին «Արմենպրես»-ին ,այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ըստ փորձագետների նախնական գնահատականների` Հայաստանի տարածքով անցնող երկաթուղային գծերի հատվածների վերականգնման ինդիկատիվ արժեքը կկազմի մոտ 200 միլիոն դոլար: Ընդհանուր առմամբ երկաթուղային գծի երկարությունը Հայաստանի տարածքով կկազմի մոտ 45 կիլոմետր, իսկ երթուղու ընդհանուր երկարությունը ՝ մոտ 340 կիլոմետր», - նշել է Գրիգորյանը:

ՀՀ փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կապող երկաթուղային երթուղին գործելու է երկաթուղային փոխադրումների միջազգայնորեն ընդունված կանոններով՝ փոխադարձության սկզբունքով և այն երկրների սուվերենության և իրավազորության շրջանակներում, որոնցով այն անցնելու է: 

Կառավարության դեկտեմբերի 16-ի նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ինքն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատել են  Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման որոշումը և պայմանավորվածությունը: Նա ընդգծել էր, որ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շինարարությունը օր առաջ սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Նմանատիպ նյութեր