24763 դիտում
22:12 19-12-2021
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թևերը քշտած պայքարում է կոռուպցիայի ու կոռուպցիոնիստների դեմ. Նորայր Նորիկյան
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թևերը քշտած պայքարում է կոռուպցիայի ու կոռուպցիոնիստների դեմ
-----------------------------------------------------------------
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աբովյան համայնքի արդեն նախկին ղեկավար Վահագն Գևորգյանը նշանակվել է ջրային կոմիտեի նախագահ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:
«Ես այս նշանակմանը բացարձակապես ուշադրություն չէի դարձնի, եթե չլիներ մի փոքրիկ բայց…
2020 և 2021թթ. ընթացքում գործող իշխանությունները հնարավոր ամեն միջոց գործադրել են՝ Վահագն Գևորգյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Ավելի՛ն, տարբեր հրապարակումների համաձայն՝ մինչև 2020թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ 6 քրեական գործ է հարուցված եղել, որոնցում շոշափվել է Վ. Գևորգյանի գործունեությունը:
Ավելի՛ն, նա քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու համար:
Ընդորում, հարկ է արձանագրել, որ Վ. Գևորգյանը եղել է Գագիկ Ծառուկյանի թիմակիցը, և ըստ էության, այդ քրեական գործերն այս կամ այն չափով առնչվել են նաև Գագիկ Ծառուկյանին:
Հարցս հռետորական է. Հնարավո՞ր է, որ այդ բոլոր քրեական գործերն անհիմն եղած լինեն, կամ ժամանակին սարքված քրեական գործեր լինեն, թե՞ ոչ:
Ուզում եմ հասկանալ՝ ո՞ր տրամաբանությամբ է մի մարդու նկատմամբ իրականացվում քրեական հետապնդում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների ենթադրյալ կատարման պատճառով, բայց հանկարծ մի օրվա մեջ ամեն ինչ ջրվում է, և այդ մարդը նշանակվում է բարձր պաշտոնի:
Հետևությունը մեկն է. Կա՛մ այդ բոլոր գործերը շինծու են եղել, և այդ մարդը ենթարկվել է ապօրինի քրեական հետապնդման, կա՛մ այդ քրեական գործերը ապօրինի ջրվել են քաղաքական որոշման արդյունքում:
Ի դեպ, պարո՛ն վարչապետ, հայտնի ընտրակաշառքի գործով ի՞նչ նորություն կա:
Հ.Գ. Մի՛ խանգարեք, թողե՛ք մարդիկ աշխատեն ու պայքարեն կոռուպցիայի դեմ:
Հ.Գ. Մեկնաբանության հատվածում տեղադրում եմ մի քանի հրապարակումներ, որոնք հիմնավորում են վերը նշվածը»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
808 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
643 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
757 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված