24342 դիտում
10:54 20-12-2021
Ավտովթար Շիրակի մարզում. Վրաստանի 32–ամյա քաղաքացին Honda CR-V–ով Քեթիի ոլորաններում կողաշրջվել է. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 07:20 –ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 32-ամյա Վլադիմիր Կաշանյանը իր վարած Honda CR-V մակնիշի ավտոմեքենայով Քեթի գյուղի վարչական տարածքում՝ Քեթիի ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու դարձի բերել ավտոմեքենան:
Օպերատիվորեն ժամանել է նաև Ախուրյանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը և ավտոմեքենայում գտնվող ուղևորը հրաժարվել են բժշկական օգնությունից, ասելով, որ իրենց լավ են զգում:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+