211652_close_icon
views-count42347 դիտում article-date 17:07 30-04-2022

Ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. ՌԴ 64-ամյա քաղաքացին Mitsubishi-ով Ջերմուկի ոլորաններում բախվել է ժայռին, կա վիրավոր, օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ Մ2 2-րդ կմ-ին ՌԴ քաղաքացի՝ 64-ամյա Նատալյա Գրեկը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է Վայքի բժշկական միավորում, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։ 

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր