211652_close_icon
views-count1662 դիտում article-date 10:42 20-12-2021

Ողջունում ենք հայ ռազմագերիների ազատ արձակումը ԵՄ ջանքերի շնորհիվ. ԱՄՆ Պետքարտուղարություն

ԱՄՆ Պետքարտուղարությունը ողջունել է հայ ռազմագերիների ազատ արձակումն ու վեադարձը Հայաստան:

«Ողջունում ենք Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերու ազատ արձակումը, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին ԵՄ-ի միջնորդությամբ»,- իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

Վերջինս կիսվել է Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառմամբ, որով վերջինս հայտնել էր, որ 10 զինվորականի է վերադարձնում Հայաստան: Գործիչը կից լուսանկարներ էր հրապարակել ինքնաթիռի վայրէջքից:  

Նմանատիպ նյութեր