211652_close_icon
views-count1554 դիտում article-date 15:50 08-02-2022

Պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն ողջունել է Ադրբեջանի կողմից 8 հայ ռազմագերիների ազատ արձակումը

ԱՄՆ Պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն ողջունել է Ադրբեջանի կողմից 8 հայ ռազմագերիների ազատ արձակումը։ Այս մասին ասվում է բյուրոյի թվիթերյան հրապարակման մեջ։


«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից հայ կալանավորների ազատ արձակումը։ Ջանքերը, որոնք ուղղված են մնացած բոլոր կալանավորների վերադարձի աջակցմանը և անհետ կորածների լիարժեք հաշվառմանը, այդ թվում 1990-ականներից, վճռորոշ նշանակություն ունեն տարածաշրջանում կայուն խաղաղության համար»։

Նմանատիպ նյութեր