211652_close_icon
views-count1401 դիտում article-date 15:00 20-12-2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ազգային անվտանգության ծառայողի օրվա առթիվ ուղերձ է հղել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ազգային անվտանգության ծառայողի օրվա առթիվ ուղերձ է հղել.

Հարգարժա'ն Աշոտ Մելսիկի
Ազգային անվտանգության ծառայության հարգելի' աշխատակիցներ
Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական օրը լավագույն առիթն է արժևորելու և գնահատելու երկրի անվտանգության մարմինների աշխատանքն ու գործունեությունը։
Ծառայությունը մեր պետականության անվտանգության ապահովման կարևորագույն կառույցներից է։ Անգնահատելի է նրա դերն ու նշանակությունը, ունեցած ավանդը մեր պետականաշինության և իր առաքելության իրականացման գործում։

Ձեր' հաճախ  անտեսանելի գործունեությունը, երբեմն էլ գաղտնի, բայց սխրալից աշխատանքի պտուղներն ակնառու հետագիծ են թողնում պետության անվտանգության և զարգացման հետագա ընթացքի վրա։

Իր ստեղծման օրվանից ծառայությունը պատվախնդրությամբ ու հաջողությամբ է իրականացրել իր առջև դրված խնդիրները' ժամանակին արձագանքելով և կանխելով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին։

Առհավատչյան արցախյան երեք պատերազմներում համակարգի աշխատակիցների ցուցաբերած սխրանքներն ու անմահության ուղին բռնած հերոսների կատարած գործն է։
Փա'ռք հայրենիքի համար նահատակված բոլոր քաջորդիներին, խոնարհումս նրանց հիշատակին։

Ջերմորեն շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ' մաղթում եմ առողջություն, աշխատանքային հաջողություններ, ծառայություն խաղաղ պայմաններում' ի նպաստ մեր Հայրենիքի անվտանգության ու պաշտպանության։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
 

Նմանատիպ նյութեր