63503 դիտում
13:57 21-12-2021
Ողբերգական դեպք Երևանում. Շենգավիթի տներից մեկում հայտնաբերվել են ամուսինների դիեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ արդեն մի քանի օր է, Չեխովի փողոցի 54 շենքի 6-րդ բնակարանի բնակիչները, ովքեր տարեց ամուսիններ են, չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:
Ոստիկանները դիմել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից ժամանել է թիվ 17 փրկարարական ջոկատը, ովքեր բացելով դուռը, ննջասենյակում հայտնաբերել են ամուսինների դիերը:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, համանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Պարեկները սահմանազատել են տարածքը և այս պահին տեղում աշխատում է դատական բժիշկը:
Շենգավիթի ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածներն են՝ 85-ամյա Ժորիկ Ի.-ն և 76-ամյա Սեդա Գ.-ն:
Վերջիններիս դիերը եղել են կիսաքայքայված: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ասյ պահին տեղում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն:
Բնակարանը գազազրկված է եղել և ըստ նախնական տեղեկությունների՝ ամուսինները հանկարծամահ են եղել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
84162 դիտում
10:34 16-12-2019
Ողբերգական դեպք Տավուշի մարզում. Գանձաքար գյուղում հայտնաբերվել են ամուսինների դիեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»