211652_close_icon
views-count59232 դիտում article-date 11:59 06-04-2023

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ Վարդենիկ գյուղի տներից մեկում հայտնաբերվել են ամուսինների դիերը․ ժամանել են մարզի ոստիկանապետն ու բաժնի պետը․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին, ով հայտնել է որ Վարդենիկ գյուղի 17 փողոցի տներից մեկում դիեր կան։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, Ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը։ 

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանը, նույն վարչության Մարտունու քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանն ու բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանը։ 

Դեպքի վայր է ժամանել Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Վիգեն Մարտոյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի  և վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել են նույն դասակի հրամանատար Գրիշա Գաբրիելյանը, պարեկներ Նժդեհ Վարդանյանն ու Հայկ Գևորգյանը, որպեսզի տեղում աշխատի քննչական խումբը։ 

Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի թիվ 17 տան լոգարանում հայտնաբերել են նույն տան բնակիչներ Ավետիք Հ․-ի և Անահիտ Հ․-ի դիերը։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացաները ամուսիններ են, և մահվան պատճառը լոգարանում առաջացած շմոլ գազն է։ Իսկ նրանց հայտնաբերել է ազգականը։ 

Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննչական խումբն ու դատական բժշիկը, Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները պարզել են մահացածների ինքնությունը։ Նրանք են՝ նույն տան բնակիչներ 86-ամյա Ավետիք Հ․-ն և 67-ամյա Անահիտ Փ-ն։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր