211652_close_icon
views-count42727 դիտում article-date 15:26 21-12-2021

Արտակարգ դեպք Երևանում. իրանական համարանիշներով Mercedes-ը միսկոմբինատի մոտ կոտրել է գազատար խողովակները. օպերատիվ են գործել փրկարարները, պարեկներն ու «Գազպրոմ»-ի Երևանի ծառայողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10–ի սահմաններում իրանական համարանիշներով Mercedes բեռնատարը Արին Բերդի փողոցում՝ միսկոմբինատի հարևանությամբ գտնվող 3-րդ  նրբանցքում բախվել է գազատար խողովակներին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև  ՀՀ ոստիկանության պարեկային  ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորութամբ:

Տեղում  ուժեղացված ծառայություն են կատարում նույն գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Մհեր Միրաքյանն ու Նաիրի Ստեփանյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն նշված վայրում, որ փրկարարներն ու օպերատիվորեն ժամանած «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի Էրեբունու մասնաճյուղի աշխատակիցները կատարեն  վթարված  հատվածում վերականգնողական աշխատանքներ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Պարեկային  ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր