211652_close_icon
views-count39175 դիտում article-date 23:59 29-06-2023

Արտակարգ դեպք Երևանում. իրանական համարանիշներով բեռնատարը Սևանի փողոցում բախվել է գազատարին. սկսվել է գազի արտահոսք. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարները, պարեկներն ու «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-ի  ներկայացուցիչները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում «МАСК» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Սևանի փողոցի թիվ 116 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն  գազատար խողովակը վնասվել է և սկսվել է գազի արտահոսք:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել, ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի պարեկ Արման Խալաթյանն ու կրտսեր պարեկ Հայկ Մկրտչյանը:

Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն, մինչև որ օպերատիվորեն ժամանել են «Տրանսգազ» ընկերության և «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ ԵՐԵՎԱՆԻ ԳԳՄ -ի վթարավերականգնողական  բաժնի աշխատակիցները: 

Գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է և այս պահին արդեն «Գազպրոմի» աշխատակիցները  իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր