145868 դիտում
20:54 21-12-2021
Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են Range Rover-ը, BMW X5-ն ու Opel-ը, կա 3 զոհ, 4 վիրավոր. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Իջևանից Նոյեմբերյան տանող հատվածի 2-րդ կմ-ին բախվել են BMW X5, Range Rover և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։
Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։
Տեղում են նաև ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գևորգյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Խաչատրյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչն Սմբատ Սաղաթելյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Հաշվի առնելով վթարի հանգամանքները՝ դեպքի վայր է ժամանել նաև Տավուշի մարզի դատախազ Գոռ Ալոյանը։
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ BMW-ն վարել է Տավուշի մարզի բնակիչ, 28-ամյա Մխիթար Ղալումյանը, Opel Astra-ն վարել է Տավուշի մարզի բնակիչ, 65-այա Հրանտ Մարտիրոսյանը, իսկ Range Rover-ը վարել է Երևանի բնակիչ, 37-ամյա Ավետիք Սանթրոսյանը:
Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Հ. Մարտիրոսյանն ու նրա ուղևորներ, Տավուշի մարզի բնակիչներ, 62-ամյա Գեղեցիկ Գրիգորյանն ու 61-ամյա Աշոտ Անտոնյանը տեղում մահացել են, իսկ մյուս ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ, 26-ամյա Արգիշտի Անտոնյանը, BMW-ի վարորդ Մ. Ղալումյանը, նրա ուղևորներ, Տավուշի մարզի բնակիչներ, 21-ամյա Նարեկ Խեմչյանն ու 27-ամյա Կարո Ավալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն, որտեղից Կ. Ավալյանն ու Մ. Ղալումյանը տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+