211652_close_icon
views-count5521 դիտում article-date 10:52 22-12-2021

Երևանի ավագանու արտահերթ նիստը. Օրակարգում Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցն է. ուղիղ

Երեւանի ավագանին այսօր՝  դեկտեմբերի 22-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է Երեւանի քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: Նիստը վարում է Հայկ Մարությանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ նախատեսված էր Երեւանի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում 38 հարց էր, սակայն «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտեց նիստը եւ այն չկայացավ:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ստորագրահավաք է իրականացրել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով: Այդ նախաձեռնությանը կողմ է արտահայտվել ԲՀԿ խմբակցությունը, իսկ «Լույս» խմբակցությունից միայն Անի Խաչատրյանը:

Բացի այդ, «Իմ քայլը» խմբակցությունից մի քանի անդամներ դեմ են արտահայտվել այդ նախաձեռնությանը եւ վայր դրել մանդատները: 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր