211652_close_icon
views-count2947 դիտում article-date 19:25 17-12-2021

Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը կքննարկվի դեկտեմբերի 22-ի ավագանու արտահերթ նիստում

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանու արտահերթ նիստ է անցկացվելու։

«2021 թվականի դեկտեմբերի 22-ին կհրավիրվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ՝ հետևյալ օրակարգով.

1. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր