211652_close_icon
views-count1515 դիտում article-date 11:07 22-12-2021

Ինչը կարող է խարխլել թուրքական պետականության հիմքերը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Թուրքերի 57 տոկոսը, ըստ «Turkiye Raporu» սոցիոլոգիական ընկերության հարցման, կարծում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տնտեսական մոդելը սխալ է: Նշվում է, որ երկրի ղեկավարի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ընտրողների 11 եւ նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության 19 տոկոսը դեմ են Էրդողանի ցածր տոկոսադրույքների քաղաքականությանը: Լիրայի արժեքի բարձրացումը ոչինչ չի նշանակում գների համատարած աճի պայմաններում եւ, հավանաբար, կվերսկսի նվազել: Էրդողանը չի ցանկանում հրաժարվել այդ քաղաքականությունից, բայց երկրում կայանալիք հերթական ընտրությունների նախօրեին չի ուզում կորցնել իր ընտրողներին: Ուստի հնարել է երկրի տնտեսության վրա արտաքին ուժերի հարձակման հեքիաթը՝ հանրությանը կրկին որպես հերոս ներկայանալու համար:

Եթե թուրքական իշխանություններին չհաջողվի կանգնեցնել լիրայի հետագա անկումը, այն կարող է հանգեցնել դեպի Թուրքիա զբոսաշրջային փաթեթների գների բարձրացման: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տուրինդուստրիայի միության փոխնախագահ Յուրի Բարզիկինը: Եթե ռուս զբոսաշրջիկների թիվը նվազի, դա եւս մեկ ծանր հարված կլինի թուրքական տնտեսությանը:

Վերադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր բանակցությունների թեմային՝ հարկ է դիտարկել բոլոր հնարավորություններն ու խութերը՝ հասկանալու համար, թե արդյոք արժե՞ երկխոսություն սկսել թուրքական այն իշխանության հետ, որը կարող է չստանալ երկրի քաղաքացիների քվեներն առաջիկա ընտրություններում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր