6654 դիտում
21:43 22-12-2021
Իշխանությունը գաղտնի փաստաթուղթ է ստորագրել, որի մասին հանրությունն ու պետական ինստիտուտները տեղյակ չեն եղել․ Մանուկյան. NEWS.am
Միանշանակ պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանությունը գաղտնի պայմանավորվածություններ է ունենում, փաստաթղթեր է ստորագրում, որի մասին ո՛չ հասարակությունը, ո՛չ Ազգային ժողովը, ո՛չ Սահմանադրական դատարանը տեղյակ չեն լինում։ Այս մասին NEWS.am-ի TALK TIME հաղորդման տաղավարում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով 2020թ․ դեկտեմբերին Սյունիքի ուղղությամբ մի քանի կիլոմետր ՀՀ զորքերը հետ քաշելուն, որի հետեւանքով Սյունիքի ողջ արեւելյան հատվածը վերածվեց ադրբեջանի հետ առաջնագծի։
Նախորդող ամիսներին ՀՀ պետական գերատեսչությունները հակասական կամ անորոշ պատասխաններ էին հնչեցնում այն հարցին, թե ում հրամանով եւ իրավական ինչ հիմքով է զորքերը մի քանի կիլոմետր հետ քաշելու որոշում կայացվել։ Գեղամ Մանուկյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն դեկտեմբերի 20-ին խորհրդարանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեցին, որ հակասական պատասխաններ են ստացվել նաեւ իրենց՝ տարբեր գերատեսչություններ հասցեագրած հարցումներին։ Եթե Մանուկյանի՝ ՀՀ Պաշտպանության արդեն նախկին նախարար Արշակ Կարապետյանին ուղղված հարցմանն ի պատասխան նախարարը հայտնել էր, որ այդ հարցը ՊՆ-ի իրավասության տիրույթում չէ, ապա ԳՇ պետ Արտակ Դավթյանն իրեն ուղղվա նույնաբովանդակ հարցմանը պատասխանել էր, որ զորքերի հետ քաշումը տեղի է ունեցել ՀՀ եւ ՌԴ Պաշտպանության նախարարների՝ 2020թ․ դեկտեմբերին։ Պատգամավոր Մանուկյանը նշել էր, որ այդ փաստաթուղթը չի կարող ամբողջությամբ հրապարակել՝ ելնելով սահմանված գաղտնիության ռեժիմից։ Ավելի ուշ նույնաբովանդակ մեկ այլ հարցմանն ի պատասխան Պաշտպանության գործող նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր պատգամավորին, որ առկա է ՀՀ եւ ՌԴ ՊՆ-ների միջեւ ստորագրված փաստաթուղթ, բայց այն, ելնելով գաղտնիության ռեժիմից, չի կարող հրապարակվել։
«Սյունիքի դեպքում 1 տարի շարունակ ուղղակի ստել են, Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասում էր, թե ինքն է տվել այդ հրամանը, հետո խուսանավում էր՝ ասելով՝ ի՞նչ կարեւոր է՝ պայմանավորվածությունները գրավո՞ր են, թե բանավոր։ Այդպես չէ՛, գաղտնի թուղթ են ստորագրել, որը գաղտնի գրիֆի տակ է, ամբողջ փաստաթուղթը չեմ կարող հրապարակել, որովհետեւ գաղտնիության արգելք կա։ Բայց փաստն այն է, որ թուղթ են ստորագրել՝ շրջանցելով բոլորին, իսկ դա իրավական հետեւանքներ է ենթադրում։ Եթե այսօր Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը մերը չէ՝ թուրքն է եկել, նստել, բենզալցակայան է բացել, մաքսակետեր է դրել, դա մեկ պատճառով է եղել՝ այս իշխանությունն անմեղսունակ է եղել նույնիսկ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո՝ հայկական շահը պաշտպանելու հարցում։ Դրա համար էլ զիջելով թուրքին բերել, հասցրել են Գորիս-Կապան ճանապարհի վրա։ Քննություն, միեւնույնն է, լինելու է, վստահ եմ, պարզվելու է, որ ՀՀ գերատեսչություններից գաղտնի է ստորագրվել դա»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1030 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1003 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
934 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր