40252 դիտում
21:55 23-12-2021
Ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին Երևանի կենտրոնում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու նկատմամբ դանակի սպառնալիքի տակ ավազակային հարձակում կատարողներից երկուսին
Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ, ժամերի ընթացքում հայտնաբերել են 1 օր առաջ Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու նկատմամբ դանակի սպառնալիքի տակ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով որոնվող 4 անձանցից 2-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված հանցանքը կատարելու կասկածանքվ հայտնաբերել ու բերման են ենթարկել Երևանի բնակիչներ՝ 37-ամյա Գևորգ Ա-ին և 35-ամյա Արթուր Հ-ին։
Վերջիններս ոստիկանության կենտրոնական բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել են։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև մյուս 2 կասկածյալ հանցակիցների ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք Երևանի բնակիչներ՝ 24-ամյա և 23-ամյա երիտասարդներ են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 21-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում։
Ժամը 00։10-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին էր դիմել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 28-ամյա Մոջադա Շ-ն և հայտնել, որ Փարպեցի փողոցում 5 անհայտ անձինք, որոնցից մեկը դանակով է եղել, սպառնալիքով հափշտակել են իր պայուսակը։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ահազանգով նշված վայր էին ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։
Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Հախվերդյանի գլխավորությամբ։
Մոջադա Շ-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել էր, որ պայուսակի մեջ եղել են գրքեր, իր բջջային հեռախոսը, դրամապանակ, որի մեջ եղել է գումար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: