15613 դիտում
10:06 26-12-2021
Երևանում հրդեհ է բռնկվել Opel Astra-ում. մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:15-ի սահմաններում Պարույր Սևակ փողոցի թիվ 2 հասցեի մոտ՝ Զեյթունի «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, հրդեհ է բռնկվել Opel Astra մակնիշի ավտոմեքենայում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օպերատիվորեն կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, վարորդին օգնության են հասել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ և 3-րդ վաշտերի պարեկները, այնուհետև ժամանած հրշեջները պարեկների հետ մարել են կրակը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ջերմահարվել է սրահը:
Պարեկները տեղում պարզել են, որ վարորդը Ռադիկ Ռևազյանն է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+