29935 դիտում
11:56 07-10-2022
Արտակարգ դեպք Երևանում․ «Կինո Հայրենիքի» խաչմերուկում հրդեհ է բռնկվել Mercedes-ում․ մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժողովրդին հայտնի «Կինո Հայրենիքի» խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օպերատիվորեն կժամանեին ԱԻՆ ՓԾ թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, վարորդն ու տեղում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-րդ վաշտի պարեկներ Տիգրան Մելիքսեթյանն ու Հայկ Սիրեկանյաը նախ կանխել են Mercedes-ում առաջացած կրակի տարածումը, ապա արդեն ժամանած հրշեջների հետ մարել կրակը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արմեն Օրդուխանյանը, Հայկ Նասլյանը, Արմեն Բադալյանն ու Արման Բաբայանը, որպեսզի հետաքրքրասեր մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը եղել է Երևանի բնակիչ 36-ամյա Զավեն Վ-ն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+