211652_close_icon
views-count1644 դիտում article-date 12:32 27-12-2021

ՊԵԿ-ում դեկտեմբերի 31-ին սահմանվել է հերթապահություն. նախատոնական և տոնական օրերին կիրականացվի ուժեղացված հսկողություն

Ամանորի կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեի առանձին ստորաբաժանումներում նախատոնական օրը սահմանվել է հերթապահություն: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հրամանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 11:00-ից մինչև 15.00-ն սահմանվել է հերթապահություն:

Մասնավորապես, հերթապահություն սահմանվել է ՊԵԿ մաքսատուն-վարչություններում, մաքսային հսկողության, մաքսանենգության դեմ պայքարի, տեղեկատվական տեխնոլոգիաների, հետաքննության և օպերատիվ- հետախուզության, իրավաբանական վարչություններում և քարտուղարությունում։ ՊԵԿ նախագահի հրամանով տոնական և նախատոնական օրերին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսատուն-վարչությունների, սահմանային մաքսային կետ-բաժինների կողմից սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր