2233 դիտում
12:30 10-01-2018
Տոնական օրերին «Երքաղլույս» ընկերությունում սահմանվել է ուժեղացված հերթապահություն
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ տոնական օրերին ընկերությունում սահմանվել է ուժեղացված հերթապահություն՝ մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորությունը լիարժեք ապահովելու համար:
Ըստ անհրաժեշտության իրականացվել և շարունակվում են լուսային համակարգերի նորոգման աշխատանքները: Ավտովթարների պատճառով արտաքին լուսավորության ցանցում վնասվել է 8 հենասյուն և մեկ ուժային պահարան: «Երքաղլույս»-ի մասնագետների ջանքերով խնդիրները վերացվել են, իսկ ընթացքում նորերով են փոխարինվել խափանված լուսակետերը: «Երքաղլույս»-ը հատուկ ժամանակացույցով կշարունակի աշխատել մինչև հունվարի 13-ը ներառյալ:
Հարկ է նշել նաև, որ առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական աշխատանքներով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
880 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
898 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»