2442 դիտում
19:45 27-12-2021
Առուշ Առուշանյանի պաշտպանները միջնորդել են գրավի դիմաց փոխել նրա խափանման միջոցը, որոշումը կհրապարակվի վաղը. Tert.am
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու մասին պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը, հայտնում է Tert.am-ը։
Պաշպանական կողմը միջնորդել էր 30 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատել Գորիսի քաղաքապետին։
Պաշտպանական կողմը դատական նիստի ընթացքում նաև հիշեցրել է, որ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տված Լուսինե Ավետյանը հրաժարվել է իր ցուցմունքից։
Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 11։00-ին։
Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետը մեղադրվում է ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով։ Ըստ մեղադրանքի համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով, ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստել, այն է` ընտրություններին մասնակցելու եւ «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք է տրվել։

Նմանատիպ նյութեր
2773 դիտում
13:20 07-09-2019
Քոչարյանի փաստաբանները միջնորդել են փոխել խափանման միջոցը և դադարեցնել քրեական հետապնդումը
1051 դիտում
23:27 21-01-2025
Արցախի նախկին պաշտոնյաների փաստաբանները Բաքվում միջնորդել են խափանման միջոցը տնային կալանքով փոխել
1321 դիտում
12:35 11-08-2022
Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցով պաշտպանները միջնորդել են արտահերթ դատական նիստ հրավիրել
Այս բաժնից
307 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
430 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
835 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը