211652_close_icon
views-count1818 դիտում article-date 23:29 29-12-2021

Մարմնամարզությունում մրցավարներին կօգնի 3D համակարգը

Ժամանակակից տեխնոլոգիաները կարող են փոխարինել մարմնամարզության  մրցավարներին: Այսպիսի հայտարարություն է տարածել մարզաձևի միջազգային ֆեդերացիայի / FIG / նախագահ Մորինարի Վատանաբեն:

3D համակարգն արդեն օգտագործվում է FIG –ի  որոշ միջոցառումների ժամանակ՝  որպես մրցավարի օգնական: Նման տեխնոլոգիաները մասնակիցների համար կապահովի հավասար պայմաններ և արդար մրցավարություն:

Համակարգն արդեն կիրառվում է մարմնամարզության հինգ մրցաձևում:

Տեխնոլոգիական այս զարգացումը թափանցիկություն կապահովի միավորների  հարցում։ Բացի այդ, մարզիկները կկարողանան իրենց գործողություններին հետևել պարապմունքների ժամանակ, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ նախապատրաստվել մեկնարկներին։ 

FIG նախագահը նաև նշել է, որ նման նորամուծությունները հատկապես արդիական են կորոնավիրուսի համաճարակի ժամանակ: Դրանց օգնությամբ հնարավոր է առցանց մրցումներ անցկացնել աշխարհի տարբեր երկրներում և տարածաշրջաններում։

Նմանատիպ նյութեր