211652_close_icon
views-count70235 դիտում article-date 17:19 30-12-2021

Ծաղկաձորում վթարի է ենթարկվել հայտնի բարերար, Վահագնի թաղամասի հիմնադիր Վահագն Հովնանյանի դուստրը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 28-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով։

Այդ օրը, ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 60-ամյա Ն. Հովնանյանը իր վարած Toyota Fortuner մակնիշի ավտոմեքենայով Ծաղկաձոր քաղաքի «Մարիոթ» հյուրանոցային համալիրի մոտակայքում ճանապարհի մերկասառույցի պատճառով մեքենան գցել է սահքի մեջ և բախվել ճամփեզրի ձնակույտին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն. Հովնանյանը մարմնական վնասվածք է ստացել և դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Հովնանյանը հայտնի գործարար, բարերար, Վահագնի թաղամասի հիմնադիր Վահագն Հովնանյանի դուստրն է։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Նմանատիպ նյութեր