211652_close_icon
views-count24191 դիտում article-date 10:34 03-01-2022

Երևանում հրդեհ է բռնկվել պետական ռեգիստրում․ ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ․ հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1»․ օպերատիվ են գործել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, հունվարի 3-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոմիտասի պողոտայի թիվ 49/3 հասցեում գտնվող պետական ռեգիստրում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, և թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1»։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ՝ Սերգեյ Կարապետյանն ու Նարեկ Ասլանյանը, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի կատարեն իրենց աշխատանքը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Հրդեհը բռնկվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի 2-րդ հարկում։ Հրդեհը մեկսուսացվել է ժամը 08։50-ի սահմաներում և ամբողջությամբ մարվել ժամը 09։05-ին։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոտիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր