211652_close_icon
views-count6960 դիտում article-date 16:28 10-01-2022

«Փաշինյանի ներկայացուցիչը եկավ և ասաց՝ չէ, չէ, պարոն Փաշինյանը պարոն Քոչարյանին նկատի չուներ, փաստացի հերքվեց». Ալումյան. aravot.am

aravot.am-ը գրում է. Դատարանը ոչ պատշաճ կազմ ունի. այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Հայկ Ալումյանը՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանի մասին:

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ընդդեմ Հայաստանի Հանրապետության հայցի քննությունն էր: Ալումյանը բացարկ հայտնեց դատավորին: Նա բացատրեց՝ պատճառներից մեկն այն է, որ այդ դատավորին գործը մակագրվել է ոչ թե պատահական սկզբունքով՝ համակարգչային մակագրման եղանակով, ինչպես «Դատական օրենսգիրքն» է նախատեսում, այլ դատարանի նախագահի միանձնյա որոշմամբ. «Անցած տարվա հունիս ամսից ԱԱԾ-ն առգրավել է համակարգիչները ու այդ օրվանից սկսած՝ մինչեւ այսօր դատական կազմերը որոշվում են դատարանների նախագահերի կամայական ու միանձնյա որոշումներով, ինչը եվրոպական կոնվենցիայի խախտում է: Այդ հիմքով բացարկ էինք հայտնել դատարանին:

Բացարկի միջնորդությունը մերժվել է, բայց երբ նայում ես որոշման արձանագրությունը, ոչ մի բան նշված չի բուն բացարկի թեմայի վերաբերյալ: Դատավորը բացարկը մերժելու մասին իր որոշման մեջ գրում է, թե արդյոք հիմքեր կա՞ն քննարկելու իր անաչառությունը, թե՞ ոչ: Բայց անաչառության հարց բացարկի մեջ բարձրացված չէր»:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր