1740 դիտում
11:11 04-03-2015
Այդ ակցիան բացարձակապես չուներ քաղաքական ենթատեքստ, չուներ նույնիսկ քաղաքացիական ենթատեքստ. ՀԺ
«Հայկական ժամանակ» ժամանակ թերթը գրում է, որ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը անցյալ շաբաթ հայտնվել էր յուրահատուկ մի սկանդալի մեջ: Դատապարտելով մթերված կարտոֆիլը երկար պահելու և փչացնելու գյուղացիների սովորությունը նա ասել էր. «Կարտոֆիլի գնորդը որ գալիս ա, ապրանքը պիտի տաս: էն որ տենց խոսք կա, է, ասում ա աղջկա ուզողը, որ գալիս ա պտի տաս»:
Այս խոսքերը արթնացրել էին երիտասարդ աղջիկների, ինչպես նաև տղաների զայրույթը։Նրանց դուր չէր եկել գյուղնախարարի աղջկան և կարտոֆիլին համեմատելու «հնարքը», և այս դժգոհ երիտասարդներից մոտ տասը անցյալ հինգշաբթի կառավարության շենքի մոտ ակցիա էին կազմակերպել իրենց հետ տանելով կարտոֆիլով «սկուտեղ», համապատասխան բովանդակությամբ պաստառներ և այլն:
Սա երևի վերջին տարիների ընթացքում իր տեսակի մեջ յուրահատուկ ակցիա էր, որովհետև այն բացարձակապես չուներ քաղաքական ենթատեքստ, չուներ նույնիսկ քաղաքացիական ենթատեքստ, չէր ներգրավում ինչ-որ շահագրգիռ մարդկանց մի խմբի շահագրգիռ մարդկանց այլ խմբի դեմ, այս ակցիայի կազմակերուիչների ետևում հնարավոր չէր փնտրել մութ ուժերի, KGB-ի, CIS-ի և ուրիշների ականջները:
Այս ակցիան մարդկային էր, զուտ մարդկային:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
6028 դիտում
09:21 23-03-2016
Գեորգի Կուտոյանն առաջին անգամ ստիպված է քաղաքական ենթատեքստ ունեցող խնդրի լուծում տալ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»