211652_close_icon
views-count2274 դիտում article-date 16:43 11-01-2022

Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում կամավոր հանձնել են ապօրինի զենք-զինամթերք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի և Շենգավիթի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում օրերս արձանագրվել են ապօրինի պահվող «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի, այդ թվում՝ նռնակի, կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Արարատի և Ջերմուկի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։

Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել  նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի և Մարտունու բաժինների ծառայողները։ Արդյունքում` այդ ստորաբաժանումներում ևս արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր։

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել է «Մակարով» ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Թմբուկավոր ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Աշտարակի բաժնում՝ շնորհիվ բաժնի քրեական հետախույզների և ՊՊԳՎ Աշտարակի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի։

Տարբեր տեսակի հրացանների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել ոստիկանության Հրազդանի և Տաշիրի բաժիններում. Հրազդանում` համայնքային ոստիկանների, Տաշիրում՝ անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր