211652_close_icon
views-count3007 դիտում article-date 23:59 10-12-2019

Ատրճանակ, հրացաններ, փամփուշտներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օրերս տարածքային մի քանի ստորաբաժանումում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Դեկտեմբերի 9-ին ոստիկանության Դիլիջանի բաժին եկած 35-ամյա տղամարդը, որը Հաղարծինի բնակիչ է, կամավոր հանձնեց գործարանային համարով երկփողանի հրացան՝ հայտնելով, որ հրազենը պատկանել է հանգուցյալ պապին։ Ոստիկանության Չարենցավանի բաժնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք արձանագրվեց դեկտեմբերի 9-ին։ Արզականի 27-ամյա բնակիչը բաժին բերեց գործարանային համարով մեկփողանի հրացան և ինքնաձիգի 7․62 միլիմետր տրամաչափի 10-ից ավելի փամփուշտ։ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժին եկած 64-ամյա կինն էլ կամավոր հանձնեց 9մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար նախատեսված ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի փամփշտատուփեր և 5․45 մմ տրամաչափի 30-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր