211652_close_icon
views-count2444 դիտում article-date 17:19 11-01-2022

Ոստիկանության Դիլիջանի բաժին տեղափոխված մեքենայի սրահում «Կալաշնիկովի» ինքնաձիգ կար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի լույս 7-ի գիշերը, ժամը 04.10-ին, Դիլիջան-Վանաձոր ճանապարհի անշարժ պահակետում ծառայություն իրականացրած ոստիկանության Իջևանի բաժնի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները, մեքենան ոչ սթափ վիճակում վարելու համար, Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 28-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան։ Հետագա միջոցառումներով հայտնի դարձավ, որ տրանսպորտային միջոցի սրահում ապօրինի հրազեն կա։

Դիլիջանի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում մեքենայի 21-ամյա ուղևորը «Ժիգուլու» հետևի նստելատեղի տակից ներկայացրեց «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ լիցքավորված 13 փամփուշտով։ Ինքնաձիգը զննությամբ վերցվել, փաթեթավորվել ու կնիքվել է՝ դատաձգաբանական փորձաքննության ուղարկելու համար: Երիտասարդը հայտնել է, որ ինքնաձիգը գտել է Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի տարածքից: Այս տեղեկությունն ու այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։

 

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր